Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակը դադարում է կատարել պարտականությունները։
«Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները։
«Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են․․․», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Բաղդասարյանը։
Նա նշել է նաև, որ կշարունակի աշխատել լրատվական դաշտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը