ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը նշանակվել է նախարար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար», - ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Արդրանիկ Փիլոյանը կալանավորված է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը