10 05 2021

Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի. Դավիթ Ափոյանը՝ Վահրամ Դումանյանին



ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ՝ քննարկելու բուհերում ստեղծված իրավիճակը։ «Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր», - դիմելով Վահրամ Դումանյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։ Նա Դումանյանին ասաց, որ փոխանցի Փաշինյանին, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հիշեցնենք՝ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ