ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գրում է.
«Արդեն իսկ հայտնել էի, որ տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն մրցույթների կարգը փոխել ենք՝ վերածելով դրամաշնորհային ծրագրի, որը կխրախուսի մանկավարժների և կրթության կառավարիչների շրջանում նորարարությունը, նոր ծրագրեր և գաղափարներ ներկայացնելը, պետության աջակցությամբ դրանք իրականացնելը՝ ի շահ կրթության զարգացման։
Մրցույթը կհայտարարվի առաջիկայում, այժմ ձևավորվում է մրցութային հանձնաժողովի կազմը, որում պետք է ներառվեն նաև ուսուցչական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Այս հանձնաժողովն է որոշելու հաղթող ծրագրերը։
Հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից կընդգրկվի երկու ներկայացուցիչ։ Մրցութային հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը