05 11 2020

Արվում է ամեն ինչ, որ որևէ աշակերտ կրթական պրոցեսից դուրս չմնան․ ԿԳՄՍ փոխնախարար



Այս օրերին խախտվում է շուրջ 33 հազար մարդու կրթության իրավունքը՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը նշեց, որ կրթության իրավունքի խախտման և այդ իմաստով բռնության թիրախ են դառնում են նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաները, որովհետև պատերազմական գործողությունների առաջին օրերից, անվտանգության նկատառումներով, սահմանամերձ համայքների շուրջ 10 հազար սովորողների կրթությունը կազմակերպվել է հեռավար։

Կոնկրետ դպրոցներ թիրախավորվել են՝ Գեղարքունիքի մարզի Կութի և Սոթք համայնքներում։ «Շատ կարևոր է գիտակցել, որ պատերազմական դրությունը վտանգում է երեխաների իրավունքները և շարունակական բռնություն է նրանց նկատմամբ՝ կրթության իրավունքի հետ մեկտեղ լրջագույն խնդիրներ առաջացնելով նաև հոգեկան առողջության, կյանքի իրավունքի պահպանման տեսանկյունից»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ