15 09 2020

5300 ուսանող դիմում է Կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման պահանջով



ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր երթ էր կազմակերպվել Մայր բուհից դեպի Կառավարություն: Երթին մասնակցում էին ԵՊՀ ՈւԽ անդամները: Նրանք 5300 ուսանողի ստորագրությամբ դիմում հանձնեցին Կառավարությանը: Ուսանողները պահանջում են ուսման վարձի մասնակի փոխհատուցում, քանի որ, իրենց պնդմամբ, հեռավար կրթությամբ պայմանավորված, մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն շարունակում են նույն չափով վարձ վճարել: Սա՝ այն պարագայում, երբ շատ ուսանողներ և նրանց ծնողներ կորոնավիրուսի համավարակի պատճառով կորցրել են իրենց եկամտի աղբյուրը:

«Առաջին կուրսեցիների համար վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, իսկ նախորդ կիսամյակից պարտք ունեցող ուսանողների համար վերջնաժամկետը երկրորդ լուծարքային շրջանի ավարտն է, այս ուրբաթ օրը: Եթե դուք պատրաստվում եք ծրագիր մշակել, միգուցե փորձեք հրահանգել, կարգադրել բուհերին, որ այդ հիմքով ուսանողներին դուրս չթողնեն և հավելյալ ժամանակ տրամադրեն, մինչև ծրագիրը կմշակեք»,- դիմելով ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին ասաց Ափոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ