ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի՛ ուսանողներ,
ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:
Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով այստեղ:
Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:
Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը