31 08 2020

Հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, բայց չենք ցանկանա այդ անցումը լինի. ԿԳՍՄ նախարար

Հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, բայց չենք ցանկանա այդ անցումը լինի. ԿԳՍՄ նախարար

«Դա մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, որովհետև իրականում համակարգն անընդհատ փոխելը, վերափոխելը, դժվար է նախարարության համար, ազդում է  կրթության ոլորտի վրա, փոփոխությունները բացասական ազդեցություն են ունենում։ Հիմա ամեն ինչ անում ենք, որպեսզի նման ընթացք չլինի, լիարժեք պատրաստվում ենք դպրոցների վերաբերմանը»,- «Ազատության» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է  համաճարակից ելնելով այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ վերադառնանք հեռավար ուսուցման, թե ինչ վիճակում էլ լինի համաճարակը, միշտ լինելու է  առկա ուսուցում։

Նա նշեց, որ հեռավարի համար նոր կարգ ենք մշակել, նոր գործիքներ, բայց չեն ցանկանա այդ անցումը լինի և առկա ուսուցմամբ առաջ գնան։

Հարցին՝ ի՞նչ որոշվեց տարրական դասարանի  երեխաները պարտադիր դիմակով են գնալու դպրոց, նախարարն ասաց, որ այդ ցուցումները և կարգավորումները տրված են դեռ մայիս-հունիսից, երբ վեց տարեկանից բարձր քաղաքացիները պարտադիր հանրային ու փակ վայրերում կրում են դիմակ.
«Իհարկե, դա վերաբերում է նաև դպրոցներին։ Առաջիկայում ևս քննարկում կունենանք, փոփոխությունը նույնպես կապված է լինելու  հակահամաճարակային ընդհանուր իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։ Եթե ունենանք թվերի  նվազում, ապա, բնականաբար, կարգավորումները նույնպես կթուլանան»։

Նա նշեց, որ իրենք դպրոցներին լավագույնս  աջակցելու են, որպեսզի կանոնները ճշգրտորեն պահանվեն, փոխվարչապետի մոտ տեղի ունեցած քննարկման արդյունքում  որոշվել է, որ տեսչական մարմինները նույնպես դպրոցներին և ուսումնական  հաստատություններին կաջակցեն։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ դպրոցների ֆինանսավորումը չի ավելանում, ինչպե՞ս են տնօրենները կարողանալու տնտեսել, դիմակներ ու ախտահանիչ նյութեր ձեռք բերել, Ա. Հարությունյանն ասաց, որ մարտից, երբ փակվել էին դպրոցները, դպրոցներն ունեցել են որոշակի տնտեսումներ, ցուցումներ են ուղարկել, որ որոշ պաշար ունենալ։

«Բայց նաև պետությունը ջանքեր է գործադրել, որոշ քանակությամբ դիմակներ, նաև ախտահանիչ նյութեր  տրամադրելու համար»,- ասաց նախարարը։

Արդյո՞ք ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու եք,  Ա. Հարությունյանն ասաց, որ վեցօրյա ռեժիմով ուսուցիչների ծանրաբեռնվածությունը չեն ավելացրել, լրացուցիչ դասաժամեր չեն ունենալու, իսկ եթե լինի նման անհրաժեշտություն, դպրոցների հետ կքննարկեն ֆինանսավորումն ավելացնելու հնարավորությունը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ