Հայկական արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունն անթույլատրելի է համարում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող ապազգային գործողությունները: Ուստի «ԿԱՄՔ»-ն առաջարկում է նախարար Արայիկ Հարությունյանին` մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը, ժամը 23:00-ն, մեկնարկել Հայաստանի Հանրապետության կրթության հայեցակարգային հստակ բարեփոխումներ: Այս մասին ասված է նախաձեռնության տարածած հայտարարության տեքստում:
«Այս առիթով` հորդորում ենք անհապաղ կազմակերպել հանրային լսումներ, հրապարակային քննարկումներ հայեցի դաստիարակության, հայոց լեզվի և հայոց պատմության, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման մասնագետների և բուհերի ուսանողների հետ:
Եթե նշված ժամկետում նախարարը չբավարարի մեր պահանջը, մենք պատրաստվում ենք նախաձեռնել նրա հրաժարականի պահանջի անժամկետ պայքար, որի հնարավոր բոլոր հետևանքների ողջ պաասխանատվությունը ընկնում է ՀՀ կառավարության խղճի վրա», - ասված է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը