Աշոտ Բլեյանին թոշակի ուղարկելը Նոր Հայաստանի ամենաբնութագրական միջոցառումներից է։ Ըստ էության, Բլեյանից ուզում են խլել իր դպրոցը, որն այլեւս չի լինի «Բլեյանի դպրոց»՝ իր բազմաֆունկցիոնալությամբ, էքսպերիմենտալությամբ, ուսուցիչների ու աշակերտների յուրահատուկ նվիրվածությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
«Աշտո Բլեյանը Հայաստանի կրթական ռեֆորմի սիմվոլներից է, նաեւ՝ անկախության սիմվոլներից։
Համոզված եմ, որ ցանկացած իշխանություն բավականաչափ ճկուն կգտնվեր այս հարցը լուծելու համար, բայց ոչ Նիկոլը։ Խոսքը ամենեւին անձնական կապերի ու մի1ասին անցած ճանապարհի մասին չէ, ավելին՝ ի հեճուկս դրա է։ Նիկոլը պարտավորված է զգում ինքն իրեն անընդհատ ապացուցել, որ ինքը թքած ունի բոլոր տեսակի ավանդույթների վրա, որ ինքը հեղափոխական է, ում համար ամենակարեւորը եղածը քանդելն է»։
Նշենք, որ դեռ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ Երևանի թիվ 93 մանկապարտեզը պետք է ցանկապատով առանձնանա կրթահամալիրից, ինչին դեմ էր Բլեյանը։ Նա հայտնում էր, որ hիմնավորումներ չեն գտել ցանկապատի շինթույլտվության համար, բացի այդ, ցանկապատը կփակվի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցից մայր դպրոց տանող ճանապարհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը