13 08 2020

Օնլայն դասերին էլ պետք է համապատասխան կեցվածք ունենալ, ոչ թե կիսապառկած. Ռուբեն Աղուզումցյան



 Օնլայն ուսուցումն ունի իր և՛ առավելությունները, և թերությունները՛: Այսօր՝ օգոստոսի 13-ին, օնլայն ասուլիսի ժամանակ ասաց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը:

«Այն ուսուցման ձևերը, որոնք կապված են տեսական գիտելիքների փոխանցման հետ, օնլայն շատ հեշտ արվում է և վերջին մի քանի ամիսը մենք բոլորս օնլայն ենք արել և՛ դպրոցներում, և՛ բուհերում և ուսանողների հետ շփվելու ժամանակ, առավել ևս մագիստատատուրայումսովորող, որոնց քանակը քիչ է, բավականին արդյունավետ է եղել: Նաև պետք է ասեմ, որ մեզ մոտ ուսանողներից շատերն աշխատում են և եթե նախկինում շատ էին բացակայում դասերից, օնլայնին բոլորը մանսակցում էին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ