24 07 2020

Կրթության ոլորտը որբի գլուխ չի, որ եկող-գնացողը գա ու վարսավիրություն սովորի դրա վրա. Մովսիսյան



«Ցավով արձանագրում ենք, որ շատ մխիթարական չէ նաև իրավիճակը Հայոց պատմություն առարկայի պարագայում, որի վերաբերյալ, առանց չափազանցության, հարյուր տոկոս դժգոհություն ունի ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի 22 անդամներից բաղկացած հանձնաժողովը, - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ ԿԳՄՍ նախարարության կայքում տեղադրված Հայոց պատմություն առարկայի վերաբերյալ առաջարկված նոր հայեցակարգի և չափորոշիչների թեմային ։

Նրա փոխանցմամբ՝ հանձնաժողովը նախօրեին նիստ է հրավիրել և քննարկել իրավիճակը, որի ընթացքում չեն անդրադարձել ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկված փաստաթղթի տերմինների սխալ օգտագործմանը, ուղղագրական խայտառակ սխալներին (ի դեպ, Հայոց լեզու և Հայ գրականության փաստաթուղթն էլ նույն վիճակում էր)։ «Վայել չի Կրթության, գիտության նախարարությանն՝ այդպիսի փաստաթուղթ դնել շրջանառության մեջ, բայց այս ամենը մի կողմ դնելով քննարկենք այդ փաստաթղթի կոնցեպտուալ էությունը»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ