20 07 2020

Այս տարի ԲՈՒՀ-երում ո՞ր բաժիններում են մնացել թափուր տեղեր

Այս տարի ԲՈՒՀ-երում ո՞ր բաժիններում են մնացել թափուր տեղեր

Հայաստանում ընդունելության քննությունների վերջնական արդյունքներն արդեն ամփոփվել են և հայտնի են, թե որ բուհերում են մնացել թափուր տեղեր և որքան:

Այդ թափուր տեղերի համար կարող են դիմել հիմնական մրցութային փուլից դուրս մնացած դիմորդները։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային եղանակով՝ հուլիսի 20-22-ը, ժամը 18։00-ը։

Dimord.am  կայքում մանրամասն նշված է, թե որ բուհի որ ֆակուլտետներում են մնացել թափուր տեղեր և որքան են դրանք:

Մասնավորապես, Երևանի պետական համալսարանում թափուր տեղեր են մնացել 27 մասնագիտությունների համար, ամենից շատ թափուր տեղը՝ դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտության համար՝ 32 տեղ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (Պոլիտեխնիկ) կա 36 մասնագիտության թափուր բաժին։ Ամենից շատ տեղերը կա փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում մասնագիտության համար՝ 33 թափուր տեղ։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում էլ կա շուրջ 8 մասնագիտության թափուր տեղ, «Շինարարություն» մասնագիտության բաժնում թափուր է ռեկորդային՝ 410 տեղ:

Հայկական պետական մանկավարժական համալսարանում էլ կա 34 թափուր տեղեր ունեցող բաժիններ՝ լոգոպեդիա, զբոսաշրջություն, կենսաբանություն, ռեժիսուրա, օպերատորություն. լրագրություն, սոցիոլոգիա և այլ մասնագիտությունների բաժիններում։ ռեկորդակիրը «պատմություն» բաժինն էր, որտեղ կա 64 թափուր տեղ:

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում էլ այս տարի կա 14 ֆակուլտետներ, որտեղ կան թափուր տեղեր։ «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն» բաժնում թափուր է 47 տեղ:

Շիրակի պետական համալսարանում թափուր տեղեր կան է 24 մասնագիտությաններում:  Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում թափուր է 21 տեղ:

Վանաձորի պետական համալսարանում էլ կան10 թափուր տեղերով բաժիններ:

Գավապի պետական համալսարանում կան 16 թափուր տեղերով բաժիններ:

Գավառի պետական համալսարանում  այս տարի մնացել է 9 թափուր տեղով ֆակուլտետ։

Գորիսի պետական համալսարանում կա 10 թափուր ֆակուլտետ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էլ մնացել է  7 բաժին, որտեղ թափուր տեղեր կան: Ըդն որում, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտերորմ թափուր է 224 տեղ, իսկ Ագրարային ճարտարագիտություն ֆակուլտետում՝ 19:

Հայ-ռուսաական համալսարանում մնացել է 8 թափուր ֆակուլտետ, որոնց թվում են քաղաքագիտություն, զբոսաշրջություն, ֆինանսներ,  թյուրքագիտություն, արաբագիտություն հնդկագիտություն, իրանագիտություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ