02 07 2020

Հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը․ բանասեր

Հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը․ բանասեր

ԵՊՀ դոցենտ, բանասեր Սերժ Սրապիոնյանը գրում է․

«ՖԲ-ով սովորաբար հանդես չեմ գալիս։ Բայց գալիս է մի պահ, լռելն անհամեմատ դժվար է, քան խոսելը։ Այսօր Հայ Եկեղեցու պատմություն առարկան հանվում է դպրոցական ծրագրերից։ Հարց է ծնվում՝ ինչու՞, ո՞րն է հիմնավորումը։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ առարկան կա՛մ պետք է խանգարեր աշակերտին մյուս առարկաները յուրացնելուն, կա՛մ բացասական ազդեցություն ունենար նրա աշխարհընկալման վրա։ Առարկան ծրագրերից հանողները որևէ հոդաբաշխ ձևակերպմամբ վերը նշված պատճառների վերաբերյալ փաստարկումներ չի արել։ Հանում են, և վերջ։ Արտն իրենցն է՝բակլան խաշած են ցանում։ Այս խնդրով քանիցս հանդես եմ եկել, փորձել հակառակ տեսակետի հետևորդներին բացատրել այդ առարկայի անհրաժեշտությունը, բայց, ինչպես ասում են, որևէ համոզիչ փաստարկում այդպես էլ չեմ լսել։ Սին են այն պնդումները, թե այդ առարկայի դասավանդմամբ կրոնական քարոզչություն է իրականացվում։ Նաև համոզիչ չէ այն վկայակոչումը, թե աշակերտների մեջ կան այլ դավանանքի հետևորդներ։ Նախ՝ Հայոց Եկեղեցին որևէ մեկին իր հավատքը չի պարտադրում, ապա՝ ակնհայտ է, որ զանազան աղանդներ խղճի ազատության կեղծ ձևակերպման տակ սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Այս մասին բազմաթիվ են հրապարակումները։ Կան այլ կարծիքներ ևս, ու այդ մասին խոսելն այս առումով ավելորդ եմ համարում։

Ինձ առավելապես հետաքրքրում է ոչ թե փաստը, թե է Հայ Եկեղեցու պատմությունը հանվում է դպրոցական ծրագրերից, այլ դրա պատճառը, այսինքն՝ ինչուն։ Փաստերի պարզ զուգակցումը բերում է տարօրինակ եզրակացության։ Բազմաֆունկցիոնալ նախարարության ղեկավարի պաշտոնն զբաղեցնող անձը, որի անցած ճանապարհն ու կապը կրթության, մշակույթի, հայոց պատմության ու առհասարակ հայկականության հետ առնվազն կասկածելի է, եթե չասեմ՝ բացակայում է, մեղմ ասած՝ կապ չունի ազգային արժեքների հետ։ Ավելին՝ նա ատում է ամեն հայն ու հայկականը՝ դրանք քողարկելով եվրոպականության, արդիականության ու այլ ձևականությունների տակ։ Հիշու՞մ եք հայ հոգևորականի հետ նրա հանդիպումը դպրոցում և քաջնազարական արտահայտությունը։ Կամ նրա լուռ համաձայնությունը Հայոց Վեհափառի դեմ կազմակերպված կապիկությունների հետ և դրանց կազմակերպչին Գյումրիի համալսարանի ռեկտոր նշանակելը։ Կամ իսլամաթուրքական արշավանքը հայոց լեզվի, պատմության, գրականութ յան ու մշակույթի հանդեպ։

Փաստերը ոչ միայն խոսում, այլև ճչում ու ահազանգում են։ Տողերիս հեղինակը այս մասին ահազանգել է դեռևս 1ու05 տարի առաջ։ Դժբախտաբար, իմ մռայլ կանխագուշակումները դանդաղ, բայց հաստատուն կերպով իրականանում են։ Այսօր հանվոմ է Հայ Եկեղեցու պատմությոն առարկան, փոխարենը մտցվում է սեռական այլանդակության քարոզչություն, հայոց լեզուն դարձվում է ոչ պարտադիր, փոխարենը անհայտ է՝ ինչ է դրվում, հայ դասական մշակույթի փոխարեն հուզանք ու զանգ ու Աստված գիտե՝ էլ ինչ այլանդակություն։ Սեռափոխված պղծության վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորում։ Ո՞րն ասես, որը թողնես։ Ուշքի ե՛կ, հա՛յ ժողովուրդ, արայիկհարությույանական հիդրան քանդում է քո գոյատևման հիմքերը՝ Լեզուն, Հավատքը, Ընտանիքը։ Նրանք ջնջում են քո Հիշողությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ