2020 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ տարի միայն Երևանում է առաջին դասարանցիների ընդունելությունն անցկացվել էլեկտրոնային տարբերակով:
«Առաջին դասարանցիների համար մենք համապատասխան փոփոխություններ ենք իրականացրել նախ և առաջ Հանրակրթության մասին օրենքում: Փոփոխություններն ուժի մեջ մտան ապրիլի 2-ին: Դրանով սահմանել ենք առաջնահերթություններ, որ նույն դպրոցում քույր, եղբայր ունեցողները կամ այդ դպրոցում աշխատողների երեխաներն ունենան որոշակի առավելություն ուսումնական հաստատությունում ընդգրկված լինելու առումով: Դրան համապատասխան փոփոխել ենք կարգը, որով կարգավորվում է առաջին դասարանցիների ընդունելությունը»,-շեշտեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը