07 04 2020

Շուրջ 600 համակարգիչ, հեռախոս և պլանշետ ենք նվիրել մարզերին․ փոխնախարար

Շուրջ 600 համակարգիչ, հեռախոս և պլանշետ ենք նվիրել մարզերին․ փոխնախարար

Մենք համագործակցություն ունենք Հանարային հեռուստաընկերության հետ, որի շրջանակներում ամեն օր առավոտյան 8։30-ից եթերում են հանրային դասերը։ Այստեղ աշխատում ենք ներառել այնպիսի թեմաներ, որոնք հետաքրքիր կարող են լինել հանրության լայն խմբերին։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք ինքներս պատրաստում ենք տեսադասեր, ունենք ավելի քան 95 տեսադաս։  Ունենք համագործակցություն մարզային հեռուստաընկերությունների հետ և տեսադասերը հասանելի են նաև մարզերում»,- ասաց փոխնախարարը։ 

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տեղեկություններ են ստանում, որ մարզերում սարքավորումների, համակարգիչների բացակայության խնդիր կա և այսկերպ՝ ուսումնական պրոցեսի մեջ ներգրավելով նաև մարզային հեռուստաընկերություններին, փորձում են հարցին լուծում տալ։

Անդրեասյանը նշեց, որ համակարգիչների բացը լրացնելու հետ կապված ևս քայլեր ձեռնարկվում են։

«Նախաձեռնություն ենք հանդես բերել և այս տարվա մարտի 29-ից Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցում ընդունում ենք սարքավորումներ, համակարգիչներ։ Արդեն իսկ հավաքագրել ենք շուրջ 600 սարքավորումներ։ Դրանք և համակարգիչներ են, և պլանշետներ և բջջային հեռախոսներ։ Ի դեպ, դրանց զգալի մասը ամբողջությամբ նոր է։ Սրանք մենք նվիրաբերել ենք հենց մարզերին»,- ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը նշեց նաև , որ  մարտի 26-ից գործարկվել են էլեկտրոնային, օնլայն մատյաններ, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել՝ ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները, ինչպես են առհասարակ անցկացվում դասընթացները։ Ուսուցիչների 80 տոկոսն արդեն, ըստ փոխնախարարի, արդեն գրանցված են վերոնշյալ մատյաններում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ