Ցանկացած կազմակերպությունում աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվում են Աշխատանքային օրենսգրքի հիման վրա և բոլոր այն դեպքերում, երբ ԱՕ-ով սահմանված կարգավորումները չեն պահպանվում, դրան համապատասխան գործողություններ են իրականացվում։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսյա Սվաջյանը՝ անդրադառնալով Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատելուն։
«Խնդիրը ոչ թե Թումանյանին ներկայացնելն է եղել, այլ գործուղման մեկնելու համար իր գործատուի կողմից հրահանգ և հրաման ունենալը։ Ցանկացած տնօրեն, որը մեկնում է արձակուրդ կամ գործուղման, նախարարի հրամանով ունենում է ադ գործունեությունը իրականացնելու իրավունքը»,- ասաց փոխնախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը