25 03 2020

Դրոցներում լրացուցիչ դասեր կլինե՞ն. Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

Դրոցներում լրացուցիչ դասեր կլինե՞ն. Արայիկ Հարությունյանի պարզաբանումը

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով ուսուցիչներին, Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց՝  յուրաքանչյուրիցս է կախված լրացուցիչ դասեր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, եւ եթե ունենալու ենք, ապա որքան։ 

«Մենք լիարժեք վստահում ենք ուսուցիչներին եւ իրենք պետք է ասեն, թե արդյո՞ք իրենք անցել են ամբողջությամբ այն կուրսը, որ նախատեսված էր տվյալ ժամանակահատվածի համար։ Եթե անհրաժեշտություն լինի, դիցուք մեկ շաբաթ ավելացնել կամ շաբաթ օրերը անել կամ օրվա ընթացքում մեկ դաս ավելացնել, դա միասին կքննարկենք։ Վստահ եմ, եթե լրացուցիչ դասերի կարիք էլ լինի, ապա շատ քիչ։ Եթե ուսուցիչը տնօրենին ասի, որ լիարժեք այս ժամանակահատվածն անցել է եւ ամփոփիչ գրավորով կարող են ստուգել, թե թեմաներն արդյո՞ք յուրացվել են աշակերտների կողմից, նորից մենք լիարժեք վստահելու ենք ձեզ»,– ասաց Արայիկ Հարությունյանը։

Նախարարի խոսքով՝ ուսուցիչները պետք է որոշեն նաեւ այս ընթացքում ինչ հանձնարարություններ տալ. «Ուսուցիչներից լավ ոչ ոք չգիտի աշակերտներին, ուզում եմ խնդրել, դուք ուսուցչի զգացողությամբ եւ ճանաչելով աշակերտներին, փորձեք չափավորել նյութերը, որոնք տրամադրում եք, որպեսզի մեր աշակերտներն էլ նույն ոգեւորությամբ շարունակեն հեռավար դաընթացները:

«Մենք մի էլեկտրոնային մատյան ենք ստեղծել եւ կուզենայինք, որ դրանք պարտադիր լրացնեիք»,- ասաց ԿԳՍՄՆ։

Նախարարի խոսքով՝ բացի կառավարության կողմից տրամադրվող այս հարթակից, որեւէ այլ տեղ մատյան լրացնել պետք չէ. «Կխնդրեի, որ այս էլեկտրոնային մատյանը ուսուցիչները լրացնեին, որ տեսնենք գնահատակաները եւ թեմաները, որոնք անցնում են, եւ պատկերն ավելի լավ ունենանք մեր աչքի առաջ։ Դուք սրանով նաեւ ազատվում եք տարբեր այլ մատյաններ լրացնելու պարտավորությունից։ Ապագայում լիովին պետք է հրաժարվենք բոլոր թղթային լրացումներից, որ անում եք, դրանք կլինեն մատյաններ, տետրեր»։

Հարությունյանի խոսքով՝ 1 օրվա ընթացքում արդեն մեծ թվով ուսուցիչներ լրացրել են էլեկտրոնային մատյանը. «Մեր շուրջ 36.000 ուսուցիչներից 3000–ն արդեն լրացրել են, 10 տոկոսը, ինչը լավ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ