Պետք չէ երեխաներին այս ընթացքում էքսկուրսիաների տանել, պետք է հետևել, որպեսզի բակերում երեխաները խմբերով չհավաքվեն, այլ կապ պահպանեք դպրոցի, ուսուցիչների հետ, որպեսզի դասապրոցեսը հեռավար վարման տարբեր միջոցներով տեղի ունենա: Այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հրավիրած համազգային ծնողական ժողովի ժամանակ:
«Այս ընթացքում տանը մնալն արձակուրդ չէ: Մենք համագործակցում են Հանրային հեռուստաընկերության հետ և, ինչպես հասկացա, դասերը դուր են եկել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին, ինչը կնպաստի կրթական ցենզի բարձրացմանը»,- նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախատեսվում են նկարահանել ֆիզկուլտուրայի դասեր, որպեսզի երեխաները լիցքաթափվեն ու վարժություններ անեն, ոչ թե անընդհատ նստեն էկրանների առջև:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը