«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ Մենք խոսում ենք հարցերի մասին, որոնք ժամանակավրեպ են, փոխվել են թե գնահատման ձևերը և թե գործիքները: Նշված գնահատման գործիքներն այսօր չկան։ Նախկինում գնահատումը տեղի էր ունենում բժշկական փաստաթղթի հիման վրա, իսկ այսօր այն չի համարվում առաջնային։ Փոխվել է նաև ներառական կրթական համակարգի ֆինանսավորման ձևը, ինչը քչացնում է կոռուպցիոն ռիսկերը։ Երեխայի ուսումնական կարիքին համապատասխան տրվում է գնահատում և ֆինանսավորում։ Թեթև կարիքի դեպքում երեխան նույնքան գումար է տանում դպրոց, որքան խնդիր չունեցող երեխաները »,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը