Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ-ում սովորող օտարերկրացի ուսանողների 41 տոկոսը ԵՊԲՀ-ում են:
«Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), այսինքն` միայն ԵՊԲՀ-ում սովորում են Հանրապետությում սովորող օտարերկրացի ուսանողների 41%-ը։
Փաստորեն, միայն 1 բուհում սովորում է օտարերկրացիների 41%, իսկ մնացած 59%-ը՝ մնացած 67 բուհերում»,-գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը