«Երկրի գրագետ հատվածը, որ ստանում է ֆունդամենտալ կրթություն և վաղը պետք է որոշի երկրի ինտելեկտուալ դեմքը, պետք է դառնա եռալեզու, որ իմանա պտշաճ հայերենը, ռուսերենը և անգլերենը»,- «Այսօրվա Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի հիմնական խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը։
«Հայերը բնականից շնորհ ունեն լեզու սովորելու։ Երբ 21-րդ դարի ինտելեկտուալ զարգացումից առաջ ուզում ենք լինել մրցունակ, թեկուզ մեր առաջ ուզում ենք դնել բարձր նպատակներ և հասնել դրանց, հասկանում ենք, որ ձևական է եղել ու մենք աչք ենք փակել լեզուների իմացության վրա։ Ես որպես ԵՊՀ դոցենտ ասում եմ, մեր ուսանողներից շատ-շատերը դիմում, ինքնակենսագրություն ռուսերեն, հայերեն և նույնիսկ անգլերեն լեզվով գրել չգիտեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը