17 10 2019

Այլ պարտադիր առարկաներ ևս հանելու ենք․ Արայիկ Հարությունյան



«Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումը։ Ես կոչ եմ անում հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունն ինձնից չպաշտպանել, որովհետև ես  հայագիտական առարկաների բլոկի դասավանդման  հետ կապված իմ դիրքորշումը  շատ վաղուց եմ հայտնել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին քննարկվող Հայոց լեզվի հայ գրականության և հայոց պատմության դասավանդման ԲՈՒՀ-երից հանելու ծրագրին ասաց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Ըստ նախարարի՝ 12-ամյա դպրոցներում հնարովոր է ամբողջովին ընկալել հայագիտական առարկաների բլոկը և ԲՈՒՀ-ում ստանալ մասնագիտություն․ «Մենք սրանով ուժեղացնում ենք դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինք բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում այլևս անհրաժեշտություն չի լինում»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ