«Բարձագրույն կրթության ոլորտում այս պահին բախվում ենք մի շարք խնդիրների»,- լրագրողների հետ ճեպազրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը մատնանշեց աշխատաշուկայի հետ կապված խնդիրները․ «Աշխատաշուկայի հետ կապը բավականին խզված է։ Այսօր մենք ԲՈՒՀ-երում պատրաստում ենք մասնագետներ, որոնք շուկայում պահանջված չեն։ Այդ ընտրությունը կրում է իներցիոն բնույթ և 5-6 տարի անց մագիստրատուրան էլ միասին հաշված այդ մասնագիտությունները ավարտելուց շատ հաճախ աշխատանք չեն գտնելու»,- ասաց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը