23 08 2019

Պաշտոնանկ արված ռեկտորի դոկտորականի ուսումնասիրությունն ավարտել են

Պաշտոնանկ արված ռեկտորի դոկտորականի ուսումնասիրությունն ավարտել են

Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավար Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է․

«Այսօր ավարտեցինք վարչապետի հանձնարարականով և ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի» աշխատանքները։ Եզրակացությունն այսօր ուղարկեցինք նախարարին։

Հանձնաժողովի անդամները ցուցաբերեցին բացարձակ անաչառ վերաբերմունք և վերացարկվեցին ընկերական ու այլ տիպի հարաբերություններից։ Թեև եզրակացությունը գաղտնի չէ, այնուամենայնիվ այսօր չենք հրապարակի այն։ Մոտակա օրերին կծանոթացնենք եզրակացության բովանդակության հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ