15 08 2019

ԲՈԿ-ը կքննի ռեկտորի աղմկահարույց ատենախոսությունը

ԲՈԿ-ը կքննի ռեկտորի աղմկահարույց ատենախոսությունը

Բարձրագույն որակավորման կոմիտեում ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կուսումնասիրի ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունը։Այս մասին նշված է ԲՈԿ ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ձևավորված լայնամասշտաբ քննարկումները, ձեզ ենք ներկայացնում ԲՈԿ-ի երկու փորձագետ մասնագետների գրախոսություններն այդ աշխատանքի վերաբերյալ։

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH1.pdf 

http://bok.am/wp-content/uploads/2019/08/RH2.pdf 

Հավելենք նաև, որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի հանձնարարականով ԲՈԿ-ը պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն: Այդ նպատակով ԲՈԿ-ը ձևավորելու է մասնագետներից բաղկացած հանձնաժողով: Նորությունների մասին հավելյալ կտեղեկացնենք»,-ասված է ԲՈԿ տարածած հաղորդագրության տեքստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ