ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային և տեղական առաջատար կազմակերպությունների և ընկերությունների հետ համագործակցելով` 2019-2020 ուսումնական տարվանից միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդներին առաջարկում է աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություններ:
Մասնավորապես` ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «ԿՆԱՈՒՖ Հայաստան» կազմակերպության համագործակցության արդյունքում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջում ներդրվել է«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը (որակավորումը` «Կարկասային-երեսպատման կոնստրուկցիաների /ԿԵԿ/ մոնտաժող):
ԿԳՄՍ նախարարության, ՄԱԿ-ի բազմակողմանի հիմնադրամին (ՅՈՒՆԻԴՈ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացված ծրագրի արդյունքում տարածաշրջանային երեք ՄԿՈՒ հաստատություններում` Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջներում ներդրվել է «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը :
ԿԳՄՍ նախարարության և «Մասիս Տոբակո» ընկերության համագործակցության արդյունքում Մասիսի գյուղատնտեսական քոլեջում ներդրվել է «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը:
Հաստատությունները հագեցած են ժամանակակից նյութատեխնիկական բազայով և մասնագիտությունների ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը