15  07  2019

Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ Այս մասին տեղեկանում ենք Գնահատման թեստավորման կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

«Թափուր տեղեր ունեցող բուհում դիմորդները պետք է լրացնեն նոր դիմում-հայտ: Բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ