15 07 2019

Հանրակրթական ուսհաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը հայտնի են

Հանրակրթական ուսհաստատության տնօրենի հավաստագրման քննությունների օրերը հայտնի են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունների ժամանակացույցը:

Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման քննությունները տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 22-ը «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում» /հասցե` ք. Երևան, ՏիգրանՄեծի 17/:

Համաձայն նախարարի` հրամանով սահմանված ժամանակացույցի` քննության համար սահմանվել են հետևյալ օրերը` հուլիսի 23, 26, 27, 31, օգոստոսի 2, 3, 6, 8, 9, 13, 15, 17, 20, 22:

Քննության սկիզբը ժամը 09։00-ին: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 356 հավակնորդ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ