14 07 2019

Նախարարը դժգոհ է ճամբար այցից․ դրանք կարող են փակվել

Նախարարը դժգոհ է ճամբար այցից․ դրանք կարող են փակվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է իր տպավորությունները Հանքավանի ճամբարներից մեկի այցից:

«Երեխաների տրամադրությունը լավ էր, կազմակերպումը` վատ: 

Քիչ առաջ այցելեցի Հանքավանի ճամբարներից մեկը, որտեղ պետության կողմից ֆինանսավորվող ծրագրով հանգստանում են մեր երեխաները: Երեխաների տրամադրությունը լավ էր, պարում, ուրախանում էին: Թեպետ երաժշտության ցանկը պետք է փոխվի, նախարարությունը կտրամադրի ցանկը:

Որոշ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմաններն անթույլատրելի էին: Եթե կարճ ժամանակում իրավիճակը չշտկվի, ցանկացած ճամբար կզրկվի ծրագիրն իրականացնելու հնարավորությունից»,-գրել է նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ