ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը ԿԳՍՄ նախարարին հարց ուղղեց միասնական քննությունների ոչ հուսադրող արդյունքների մասին՝ նշելով, որ մաթեմատիկայից անբավարար է ստացել դիմորդների 11,8%-ը, հայոց պատմությունից՝ 18, 25%-ը, սակայն մտահոգիչը Հայոց լեզվիև գրականության քննության արդյունքներն են․ գրանցվել է անբավարար գնահատականի բարձր ցուցանիշ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են անում շտեմարանները փոխելու և անգիր անելու միտումը վերացնելու համար։
Ի պատասխամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ թեսթերը, փոփոխվել են, հայերենի առաջադրանքները այս տարի փոփոխվել են 30%-ով:
Նախարարն անբավարար ստացածների վերաբերյալ ասաց, որ այո, հայերենից բարձր են, անցած տարի ունեցել են հայերենից կտրվողների 16,6 %, այս տարի՝ 19,5%։
«Խրթին բան չենք դրել, որ տուրք չտան շտեմարանն անգիր անելուն, այլ իրենց դպրոցական ծրագիրը սովորեն»,-նշեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք նախապես զգուշացրել էին, որ կենտրոնացված գնահատականները համեմատելու են դպրոցական գնահատականի հետ և անհամապատասխանություն տեսնելու դեպքում ուսուցչին հարցնելու են, թե ինչո՞ւ է այդպես։ «Այսպես գնահատականները սկսեցին նորմայի գալ և ոչ հիմնավորված բարձր գնահատականից գալիս են շողուլային վիճակի»,-եզրափակեց նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը