03 06 2019

Մեկնարկում են միասնական քննությունները

Մեկնարկում են միասնական քննությունները

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: 

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաղորդում է, որ հունիսի 4-ին շրջանավարտ-դիմորդները հանձնելու են աշխարհագրություն, կենսաբանություն և համաշխարհային պատմություն առարկաները:

Աշխարհագրություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 և կենսաբանություն՝ 1145 հոգի:

Ձևավորված 33 քննական կենտրոնից հունիսի 4-ին գործելու է 13-ը, որից 2-ն են մայրաքաղաքում՝ տեղակայված թիվ 190 ավագ դպրոցում և թիվ 189 ավագ դպրոցում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ