ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը երաշխավորո՞ւմ է , որ բոլոր այն մարդիկ, որոնք դուրս են գալիս դիպլոմը ձեռքին ունեն պատշաճ կրթություն, գիտելիք և պատշաճ հմտություն: ԵՊՀ-ում այսպիսի հարցադրում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց՝ ոչ.
«Մեր շրջանավարտները բնականորեն չեն բավարարում այս երեք պահանջներին, ես գտնում եմ, որ այս երեքը միաժամանակ չի կարող բավարարվել. ունենալով շատ-շատ լավ ուսանողներ, մեր ակադեմիական կրթությունը թույլ չի տալիս ունենալ լավ հմտություններ: Պրակտիկաների բացակայությունն է, և ամենատարբեր կոմպոնենտների բացակայությունը, ինչն էլ հնարավորություն չի տալիս ունենալ այդ երեք ասվածը միասին»,- ասաց դեկանը:
Վարչապետ Փաշինյանի կարծիքով կրթություն, գիտելիք, հմտություն ունեցող մարդը չի կարող Հայաստանում աշխատանք չգտնել
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը