12 12 2018

Փաշինյանի՝ ոտքը քաշելուն պես դպրոցից դուրս գալու դիմումներ են գրում․ «Առավոտ»

Փաշինյանի՝ ոտքը քաշելուն պես դպրոցից դուրս գալու դիմումներ են գրում․ «Առավոտ»

Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում ուսուցիչների, աշակերտների ու նրանց ծնողների հոսքը չի դադարում: Դպրոցում հերթ է, նրանք դպրոցից հեռանալու դիմումներ են ներկայացնում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը՝ նշելով,որ արդեն դասարան-դասարան են հեռանում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Չարենցավանի դպրոց, որտեղ արդեն 11 օր է դասադուլ է՝ընդդեմ նորընտիր տնօրեն Աննա Բալյանի: Սակայն Նիկոլ Փաշինյանի այցից հետո անգամ դպրոցում կրքերը չհանդարտվեցին: Փաշինյանը ոտքը քաշելուն պես՝ ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները որոշեցին ինքնուրույն հարցը լուծել:

Ուսուցիչը պատմեց, որ այդ 11 օրերի ընթացքում 800 աշակերտ դպրոց չի եկել եւ սա պետք է թե՜ նոր տնօրենի եւ թե՜ կրթության ոլորտի պատասխանատուների համար հիմք լիներ՝ մերժված տնօրենի հարցն ինչ-որ կերպ քննարկման դնելու եւ օրինական ճանապարհով լուծում գտնելու, այլ ոչ թե հայտարարելու, որ իրենք չեն կարող անօրինական քայլի գնալ: Զրուցակիցն ասաց, որ թե՜ ուսուցիչները, թե՜ ծնողները որոշել են Չարենցավանի այլ դպրոցներ տեղափոխվել, սակայն տեղեկություններ կան, որ մարզպետարանից հրահանգ է եղել՝ նրանց չընդունել:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ