31 10 2018

Տնօրենն իրեն ներկայացրել է ԿԳՆ-ի հովանավորյալ

Տնօրենն իրեն ներկայացրել է ԿԳՆ-ի հովանավորյալ

2018 թ. հոկտեմբերի 26-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել Վանաձորի 16-րդ դպրոցի մի խումբ ուսուցիչներ, որոնք դժգոհություններ ունեն դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանից: Այս մասին տեղեկանում ենք ասամբլեայի վանաձորյան գրասենյակի պաշտոնական կայքից

Ուսուցիչները դժգոհությունները բանավոր ներկայացնելուց բացի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին են փոխանցել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ավելի վաղ ուղղած՝ դպրոցի 12 աշխատակիցների գրությունը, որին, ուսուցիչների փոխանցմամբ, պատշաճ ընթացք չի տրվել: Ավելին՝ դրանից հետո նրանց է այցելել դպրոցի խորհրդի նախագահ Աշոտ Պապանյանը և նրանց խոսքերով՝ «հարցաքննել» նախարարին ուղղված գրության շուրջ:

Ինչպես նախարարին ուղղված գրության մեջ, այնպես էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում ուսուցիչները բողոքում են, որ տնօրեն Նաիրա Հարությունյանը կամայականություն ու բյուրոկրատական գործելաոճ է ցուցաբերում, ստեղծել է սպառնալիքի մթնոլորտ և նվաստացումների է ենթարկում ուսուցիչներին:Նրանք հայտնեցին, որ տնօրենը, իր խոսքով՝ վայելելով հենց նախարար Ա. Հարությունյանի հովանավորչությունը, վերջերս վերընտրվել է և շարունակում է նույն գործելաոճը. ստեղծել է յուրայինների շրջանակ և ըստ այդմ՝ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում աշխատակիցների նկատմամբ: Դա դրսևորվում է ինչպես անհիմն նկատողություններով, այնպես էլ դասաբաշխմամբ:

Ուսուցիչները նշել են նաև տնօրենի թույլ տված չարաշահումները, մասնավորապես.

§  Շինարարական աշխատանքների բոլոր մրցույթները շահում են տնօրենի հորեղբայրն ու հորեղբոր որդին: Ընդ որում՝ շինարարական ծավալուն աշխատանքներ են կատարվել ներառական կրթության աշակերտներին հատկացված գումարով:

§  Դպրոցի ճաշարանը տնօրինում է Նաիրա Հարությունյանի մորաքույրը, իսկ մորաքրոջ աղջիկը, որն ուսուցչի օգնական է աշխատում, վերահսկում է բոլոր աշխատողներին ու մասնակցում չարաշահումների կոծկմանը:

§  Դպրոցի հետ կապված առևտուրը տնօրինում է Նաիրա Հարությունյանի հայրը, որը դպրոցում որևէ հաստիք չի զբաղեցնում:§  Չարաշահումներ է թույլ տվել նաև նախորդ ուստարում ներառական կրթության աշակերտներին տրամադրվող սննդի հարցում:Մինչ նախարարին դիմելը ուսուցիչները դիմել են նաև Լոռու մարզի նախկին մարզպետին և կրթության վարչության պետին, սակայն արդյունքում կամ աշխատակիցները տեղափոխվել են այլ աշխատանքի, կամ ազատվել են աշխատանքից:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ուսուցիչների տրամադրած տեղեկատվության հիման վրա 2018 թ. հոկտեմբերի 31-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ