05 05 2018

Դպրոցի տնօրենը բողոքի ակցիաների արդյունքում հրաժարականի դիմում է գրել

Դպրոցի տնօրենը բողոքի ակցիաների արդյունքում հրաժարականի դիմում է գրել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի խոսքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ընթացակարգը։  Նշենք, որ մայիսի 4-ին և 5-ին բողոքի ակցիաներ են դպրոցում, նախկին ու ներկա աշխատակիցները բազմաթիվ բացահայտումներ են անում տնօրենի աշխատանքից: Համաձայն դրանց՝ տնօրենը պարգևատրումներ է արել, ապա՝ գումարը վերցրել, ազատել է աշխատանքից առանց հիմնավորումների, դասաժամերը բաժանել է կաշառակերությամբ, վիրավորանքներ է հասցրել կոլեկտիվին և այլն:

ՀՀ գլխավոր դատախազությունը բարձրացված խնդիրների մասին հաղորդումներն արդեն ուղարկել է ոստիկանություն:

 

Ավելի ուշ Տարոն Մարգարյանը տնօրենին ազատեց աշխատանքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ