26 03 2018

Դպրոցականները ձեռնամարտի և դեֆիլեյի վարժանք են ներկայացրել



Ապրիլի 24-ին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում տեղի ունեցավ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 139-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Միջոցառման շրջանակներում վարժարանի սաները բեմականացման միջոցով ներկայացրեցին Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության նշանակալի դրվագները, հանդես եկան ազգագրական երգերով ու պարերով:

«Հիրավի բազում են եղել մարդիկ, որոնց աշխատանքը, գործը մեծ դեր է կատարել Հայաստանի Հանրապետության կազմավորման գործում, ազգային ազատագրական պայքարում, բայց նրանց մեջ առանձնաատուկ դեր է կատարել Արամ Մանուկյանը: Նա իր կյանքն անմնացորդ նվիրել է ազգային պետականության ձևավորմանը, Վանի և Սարդարապատի հերոսամարտին և ազգային ազատագրական պայքարին: Յուրաքանչյուրս պետք է պահենք Արամ Մանուկյանի միտքն ու գաղափարը, դաստիարակենք սերունդներին Արամի ոգով: Հարկ է հիշել նրա կնոջ՝ Եկատերինայի խոսքերը, որ մահվան մահճում ասել է իր աղջկան՝ Սեդա Մանուկյանին. «Ես չտեսա, բայց դու կտեսնես այն օրը, երբ մարդիկ կհիշեն ու կհարգեն քո հորը: Ես վտահ եմ, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա Արամ Մանուկյանին»»,- նշեց դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը:

Միջոցառման շրջանակներում դպրոցի սաները՝ 6-9-րդ դասարանցիները, ցուցադրեցին ձեռնամարտի հնարքներ և հանդես եկան դեֆիլեյով: Միջոցառումը ավարտվեց հանդիսավոր երթով՝ շարանցմամբ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ