«Խոտանել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը» նախաձեռնող խումբը կրկին բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ: Ակցիայի համակարգող Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե առաջիկայում ակցիային միանալու են իրենց բնագավառներում լուրջ մասնագետներ։
«Կունենանք համընդհանուր պայքար։ Առայժմ չենք ուզել հարվածել նախարարությանը, բայց այդ հարվածի ժամը կգա։ Ամեն անգամ ավելի է մոտենում։ Այնպիսի հարված կլինի, որ նախարարը հրաժարական տա, գնա տուն, թող իր ընտանեկան հարցերով զբաղվի, ոչ թե գիտությունը, կրթությունը քանդի»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։
Նա նշեց, թե խոսել են ուսուցիչների հետ, նաև այն մարդկանց հետ, ովքեր եղել են 7-րդ դասարանի պատմության դասագրքի փորձագետները.
«Իրենք ընդունում են, որ մասնագետ չեն եղել, բայց քանի որ դպրոցի տնօրինությունն իրենց ասել է, թե ձեր անունը որպես փորձագետ պետք է ներկայացնենք, ներկայացվել է։ Եղել են ուսուցիչներ, ովքեր ընդդիմացել են այդ ամենին։ Մի նախարար, որը չի կարողանում կազմակերպել կրթությունը, մշակույթը, գիտությունը և այդպիսի բեռ է վերցրել, իրավունք չունի այդտեղ մնալու։ Պետք է տուն գնա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը