Ստացվում է, որ 30 տարի դպրոցին պետք էինք, հիմա որպես մի հատ անպետք իր հանեցին շպրտեցին: Այս մասին ԿԳՄՍ նախարարության դիմաց աշխատանքից ազատված ուսուցիչների ակցիայի ժամանակ հայտարարել է ատեստավորումից կտրված ուսուցչուհիներից մեկը:
«Նախ շատ սխալներ կային թեստում, շատ խճճված էին և հետո՝ մարդկանց տարիքը, հիշողությունը էլ էն չի, որ հարյուրավոր հարցեր կարդան թեստավորվեն: Մեր գյուղում 5 ուսուցիչ մնացել է առանց աշխատանք, ռուսերենի մասնագետ չկա դպրոցում»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը