Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում մի շարք երիտասարդների որոշեց տարկետում տալ, որոշներին էլ ազատել բանակից։
Մասնավորապես,
Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում:
Բանակից ազատվեցին նաև Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը և Էդուարդ Արթուրի Բագրինցևը, ովքեր հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով:
Բանակից ազատվեց ևս 14 երիտասարդ՝ գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ և նոր գիտելիքների ստացմամբ ու կիրառմամբ պայմանավորված։
134 երիտասարդ տարբեր տարիների զորակոչից ստացավ տարկետում՝ պայմանավորված նրանով, որ
Միաժամանակ, կառավարությունը դադարեցրեց բռնցքամարտիկ Էրիկ Արամի Իսրայելյանի տարկետումը, որը վերջերս քննադատել էր կառավարությանը՝ չեմպիոնի տիտղոս նվաճելուց հետո իր նկատմամբ անուշադրության համար։ Փաստորեն, կառավարությունը ուշադրություն դարձրեց և կտանի բանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը