Դատարանի այս որոշումը ողջունելի է, բայց այն նորմալ է, ընդամենը հիմքերի բացակայություն էր առկա: Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով հանվում է արգելանքը տեսակցությունների և հեռախոսազանգերի:
«Արդեն երեք ամիս այս գործիքով ընդամենը խղճուկ փորձ էին անում ճնշել Մանթաշյանին, բայց բարեբախտաբար նրա դատավարություններն այնքան շատ են, որ տեսակցություններն իր ընտանիքի անդամների, ընկերների հետ ակամայից լինում են: Սա ողջունելի էր, բայց այդքան շատ էին գործերը, որ այդ շփումները պարբերաբար էին, այս առումով տեղ չհասավ ճնշման այդ փորձը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը