Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին՝ ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ինքը դեռևս կասկածյալի կարգավիճակում է, իրեն դեռևս մեղադրանք չի առաջադրվել։
Սաղաթելյանը՝ Փաշինյանին վերաբերող դրվագով բացատրություն է տվել, իսկ մյուս դրվագը վերաբերում է ԱԺ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանի կողմից Եռաբլուրում ծիծաղելուն առնչվող գրառմանը, ինչի առնչությամբ Սաղաթելյանը նշել է, որ համարում է, որ ցանկացած հայ, որն ի վիճակի է կանգնելով Եռաբլուրում՝ տղաների գերեզմանաքարերի կողքը, ինչ-որ պատմության վրա հռհռալ՝ «*** տղա» է։
«Սա շատ հստակ է և եթե ես սրա համար պետք է դատվեմ, թող դատվեմ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը