ԲԴԽ-ն ընդամենը թույլտվություն է տալիս քրեական հետապնդում սկսելու համար. հիմնավոր կասկածի որոշակի փոքր շեմ պետք է լինի, որ որ կարողանա վարույթ սկսել: ԲԴԽ-ն այդ հիմնավոր կասկածի փոքր շեմը տեսել է, թույլատրել է, ասել է՝ նախաքննական մարմին, հիմնավոր կասկածի որոշակի շեմ կա, թույլտվություն եմ տալիս, գնացեք, ձեր գործողություններն իրականացրեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ հարուցված և իրականացվող քրեական հետապնդմանը:
Հարցին, թե վերջին շրջանում ԲԴԽ-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թիվը շատացել է, նա նշեց նշեց․ «Կարգապահական մարմինը բերում է խորհուրդ, խորհուրդը քննարկում է: Հիմա թե ինչու է ակտիվացել վարույթ հարուցող մարմինը՝ նախարարությունը, չեմ կարող ասել: Երևի բողոքների հիման վրա է դա կատարվում: Եթե նախարարությունը տեսնում է՝ հիմքեր կան, վարույթ է հարուցում, դիմում է ԲԴԽ: ԲԴԽ-ն էլ հիմքերի առկայության դեպքում քննություն է կատարում, եթե կա պատժելի արարք, պատժվում են»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը