21 02 2022

Քիչ էր մնում ասեին՝ գործերը ցրել ա իր վրայից ու գնացել է. Վազգեն Ռշտունի



Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդության քննությունը։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

Ռշտունին ասաց, որ կան գործեր, որոնք հնարավոր են ավարտել 1 օրում, և  կան գործեր, որոնք կարող են 10 անգամ հետազոտվել.

 «Հանձնման գործերից մեկով, օրինակ, կայացել են մոտ 6-7 դատական նիստեր, որոնք մյուս դատավորները հնարավորություն չեն ունեցել ավարտելու։ Այսինքն՝ ես գտել եմ, որ 2 ամիս պահելուց այդ դեպքում ողջամիտ ժամկետի խախտում կլինի, քանի որ 2 ամսում ես որևէ գործողություն չէի կատարի։ Ես կմտնեի առաջին նիստին, թե այլ դատավոր, դա հավասար էր, որովհետև դա առաջին դատական նիստն էր լինելու: Տպավորություն էր՝ քիչ էր մնում ասեին՝ գործերը ցրել ա իր վրայից ու գնացել է։ Այսինքն ասաց, բայց թաքնված»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ