21 02 2022

Եկեք այս աբսուրդին վերջ տանք, էս ի՞նչ ոճ է. միջադեպ ԲԴԽ նիստի ժամանակ



Դատավորների բոլոր օգնականները գրում են դատական ակտի օրինակը, դա նորություն չէ, ապօրինի դատական ակտի մեջ մեղադրելու դեպքում դատավորը կարող է ասել, ես չեմ գրել օգնականս է գրել: Սա ինչ աբսուրդ է: Այս մասին իր ելույթում ԲԴԽ նիստի ժամանակ ասաց ԱՆ ներկայացուցիչը:

Պատասխանելով վերջինիս դատավոր Վազգեն Ռշտունու շահերը պաշտպանող Սիրանուշ Սահակյանը հակադարձեց.

«Աբսուրդը այնտեղ կլինի, որ միջնորդություն ներկայացնող և մեղադրանքը պաշտպանող դատախազին ապօրինի դատական ակտ կայացնելու համար դատապարտեք»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակում էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու դեմ հարուցված կարգապահական վարույթի միջնորդության քննությունը։

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ