15 02 2022

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով․ «Փաստինֆո»

Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով․ «Փաստինֆո»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կալանավորման ժամկետը երկարացվեց մեկ ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մասնակի է բավարարել Գառնիկ Իսագուլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանքը երկարացնելով մեկ ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»֊ն տեղեկացավ պաշտպան Աննա Ծառուկյանից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Գառնիկ Իսագուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ սուտ մատնություն կատարելու հատկանիշներով, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

Գործը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, այժմ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի՝ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մասին արված հայտարարություններին։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Իսագուլյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ