«Խնդիրը խորքային է և հիշյալ մեղադրանքը լուրջ չէին ընդունում անգամ իրավապահներն ու դատարանները․ բազմիցս բարձրաձայնել ենք, որ այս մեղադրանքը հստակությւն չունի, գործողություն նկարագրված չէ, ասվում է՝ կաշառք ես ստացել, բայց ո՞նց է ստացել, ո՞ւմից է ստացել , ե՞րբ և այլն, բացակայում է։ Նկարագրված է տարբեր անձանց գործողություններ և վերջում եզրահանգում՝ «Դուք ստացել եք կաշառք»։ Ակնկալում էինք դատախազությունից տեքստի մեջ հստակություն մտցնել ու ասել՝ կոնկրետ պարոն Գևորգյանի, պարոն Քոչարյանի ո՞ր գործողություններն են հանցագործություն, ի՞նչ են արել ․ այդ հարցին չկարողացան պատասխան տալ։ Չեն կարող պատասխան տալ, որովհետև չեն կարող նոր պատասխան հնարել։ Ինչպես դատարանը, այնպես էլ դատախազությունը չեն կարող այդ տեքստից դուրս բերել կոնկրետ գործողութուններ»,- լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով «Սիլվայի գործ»-ով նիստին դատախազության ընթերցած մեղադրանքը, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստի ժամանակ թե՛ երկրորդ նախագահը, թե՛ նրա փաստաբանները պահանջեցին հստակեցնել մեղադրանքը, որպեսզի հասկանան՝ ինչի դեմ են պաշտպանվում։ Դատարանը հրաժարվեց մեղադրանքը հստակեցնելուց։ Երկրորդ նախագահի փաստաբանները, ի նշան բողոքի, լքեցին դատարանի դահլիճը։
Հովհաննես Խուդոյանի ճեպազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը