15 02 2022

«Ես ձեր թույլտվությունը չեմ հարցնում, չնկատեցի՞ք»․ Քոչարյանի փաստաբանները լքեցին դահլիճը



«Որ մենք խնդրանքի ձևով ենք ձևակերպում մեր ասածները, դա չի նշանակում, թե մենք եկել ենք խնդրատուի դերում։ Մենք չենք եկել խնդրելու, որ դուք էլ որոշեք՝ մեր խնդրանքը բավարարե՞ք, թե՞ չէ։ Ուղղակի օրենքը պահանջի փոխարեն ձևակերպել է խնդրանք։ Մենք պահանջում եք մեղադրանքը պարզաբանեք։ Էս ի՞նչ եք անում»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Նա նշեց, որ չեն կարող իրենց պաշտպանյալին պաշտպանել, քանի դեռ մեղադրանքը պարզ չէ։ «Մեղադրանքը ձեզ էլ պարզ չէ։ Դուք չգիտեք ինչում է մեղադրվում»,- հավելեց նա։ Հայկ Ալումյանը, որպես բողոքի նշան, հրաժարվեց մասնակցել դատական նիստին։ Աննա Դանիբեկյանն ասաց, որ չի թույլատրում։ «Ես ձեր թույլտվությունը չեմ հարցնում, չնկատեցի՞ք»,- արձագանքեց Հայկ Ալումյանը։ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը լքեցին դատական նիստերի դահլիճը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ