11 02 2022

Քննիչի հետ հարցաքննությունից պարզեցի, որ «տգետ» բառը ծանր վիրավորանք է․ Ադիբեկյան



Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը հերթական անգամ ոստիկանություն էր հրավիրվել։

Մամուլի ասուլիսում փորձագետը մանրամասներ ներկայացրեց, թե ինչու էր հրավիրվել ոստիկանություն։ 

«Ծանր վիրավորանքի վերաբերյալ Քրեական օրենսգրքի հոդվածը իրականում կանխարգելում է դրանք, բայց «ծանր վիրավորանքի» բացատրությունը ոչ մի տեղ չկա: Իմ պատկերացմամբ՝ խոսքը չի գնում պարզապես վիրավորանքի մասին, այլ մարդը պետք է խորը տրավմա ապրի, ընկնի դեպրեսիայի մեջ, վախերը սկսեն նրան հետապնդել․․․ Այո՛, ես ասել եմ «տորիչելյան դատարկություն» և միանշանակ պատասխանատու եմ իմ ասածի համար, քանի որ ես մարդկանց գնահատում եմ ոչ թե նրանց լավ կամ վատ լինելով, այլ գործելաոճով, աշխատանքի արդյունավետությամբ»,- ասաց Ադիբեկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ