04 02 2022

Հույս ունեմ, որ դատավորը չի ղեկավարվելու իր քաղաքական հայացքներով. Բորիս Բախշիյանի փաստաբան



Դատարանը մերժեց փաստաբան Երեմ Սարգսյանի բացարկի միջնորդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստի ընդմիջման ժամանակ ասաց դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը: «Երեմ Սարգսյանը փաստեր էր ներկայացրել, որ քանի որ դատավոր Արղամանյանը նախկինում հանդես է եկել քաղաքական ակտիվությամբ և սոցցանցերում տարբեր գնահատականներ տվել, չի կարող արդար քննել այս գործը, բայց դատավորը մերժեց այն:

Բորիս Բախշիյանը չի նայում թե քաղաքացին որ թիմում է՝ իշխանության, թե ընդդիմության, նա խտրական արդարադատություն չի իրականացրել երբեք, ես հույս ունեմ, որ գործող դատավորը ևս անաչառ որոշում կկայացնի՝ մի կողմ թողնելով իր քաղաքական հայացքները»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ